ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ ԱՄՆ պաշտպանության նոր նախարարի թեկնածու առաջադրել: Պենտագոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիկ Շանահանը կարող է նախարարի պարտականությունները շատ երկար կատարել, նախագահի խոսքերն է մեջբերել Bloomberg-ը: Դոնալդ Թրամփը նշել էր, որ Ջեյմս Մետիսի հրաժարականից հետո` 2019-ի հունվարի 1-ից, Պենտագոնը կղեկավարի Պատրիկ Շանահանը, որ մեծ փորձ ունի և բավականին հաջողություններ է գրանցել պաշտպանական ոլորտում: