Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Սիրիային` հաղորդում է Associated Press-ը: Իսրայելական օդուժը Սիրիային հարվածել է Լիբանանի օդային տարածքից: Սիրիայի պետական SANA գործակալությունը հայտնել է, հրթիռակոծության հետևանքով վնասվել է զինամթերքի պահեստը, երեք զինծառայող վիրավորվել է:
Սիրիական բանակը պատասխան հարված է հասցրել` ոչնչացնելով իսրայելական հրթիռների մեծ մասը: Հրթիռակոծությունն ավելի քան մեկուկես ժամ է տևել: Սիրիայի վրա իսրայելական օդուժի հարձակման ժամանակ Բեյրութի և Դամասկոսի օդանավակայաններում վայրէջք են կատարել քաղաքացիական ինքնաթիռներ: