«Մեր դիվանագիտության կարևորագույն խնդիրն է ազատել մեր տարածքները օկուպացիայից և բռնի տեղահանվածներին վերադարձնել իրենց բնակավայրեր», -հայտարարել Ադրբեջանի ԱԳՆն` ամփոփելով տարին:
«Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների՝ այս ամիս ընդունված համատեղ հայտարարությունը փաստում էր, որ անհրաժեշտ է մոտ ապագայում ինտենսիվ բանակցություններ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև, որոնք ուղղված կլինեն հակամարտության արդար ու տևական կարգավորմանը», - ընդգծում է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ 2019-ին Բաքուն մտադիր է շարունակել անկախ, ճկուն, պրագմատիկ ու բազմաբևեռ արտաքին քաղաքական կուրսը՝ միջազգային հարթակներում Ադրբեջանի շահերը երաշխավորելու և պաշտպանելու համար: