ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գերմանիայի ԱԳ նախարարը կողմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխմանը

Գերմանիայի ԱԳ նախարարը կողմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխմանը
27.12.2018 | 22:55

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը DPA գործակալությանը հարցազրույցում հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման օգտին: Նա ասել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի կազմը «այլևս չի համապատասխանում արդիականության ոգուն»:


«Ես կարծում եմ, որ աշխարհում ուժերի հարաբերակցությունը պետք է զգալիորեն ավելի լավ արտացոլվի, քան տեղի Է ունենում հիմա», - Մաասի խոսքը մեջբերում է Abendzeitung հրատարակությունը: Նրա կարծիքով՝ Գերմանիան պետք է էլ ավելին անի ճգնաժամերն ու հակամարտությունները հաղթահարելու համար: «Ես կարծում եմ, որ մեր պատասխանատվությունը մեծանում է: Մեզնից սպասումներն այնքան մեծ են, ինչպես երբեք նախկինում», -ընդգծել է նա: Մաասը հայտարարել է Մերձավոր Արևելքում ճգնաժամերի լուծման համար դիվանագիտական ջանքերին ակտիվ մասնակցության մասին: Հունվարի 1-ից Գերմանիան երկու տարով դառնում է ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ: «ՄԱԿ-ի ԱԽ-ին անդամակցելու շնորհիվ մենք ավելի ենք մոտենում ճգնաժամերին ու հակամարտություններին: Գերմանիայի ձայնն ավելի մեծ կշիռ կստանա հակամարտությունների լուծման գործում… Եվ մենք չենք կարող խույս տալ բարդ որոշումներ ընդունելուց»,-ասել է Մաասը:

Դիտվել է՝ 969

Մեկնաբանություններ