ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Չի բացառվում, որ Սփյուռքի նախարարությունը միավորվի այլ նախարարության, լուծարվելու փոխարեն

Չի բացառվում, որ Սփյուռքի նախարարությունը միավորվի այլ նախարարության, լուծարվելու փոխարեն
27.12.2018 | 23:00

Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Միխիթար Հայրապետյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ Սփյուռքի նախարարությունը կարող է ոչ թե փակվել, այլ միավորվել այլ նախարարության հետ:

«Սփուռքի նախարարությունը, ի տարբերություն այլ նախարարությունների, պետք է լուծարվի: Այս հարցի վերաբերյալ մենք ունենք մեր մտահոգությունները, որովհետև նախագծով հստակ չէ, թե այդ գործառույթները, որոնք իրականացնում է Սփյուռքի նախարարությունը, որ գերատեսչությունն է ստանձնելու: Հետևաբար, Սփյուռքի նախարարությունը դրա լուծարման վերաբերյալ մտահոգությունները հայտնել է քաղաքական թիմին»,- ասաց նա: Հարցին, թե հնարավո՞ր է նախարարությունը մնա առանձին նախարարություն, նա պատասխանեց, որ Դիլիջանում վարչապետն արդեն հայտարարել է, որ քաղաքական որոշման համաձայն՝ Սփյուռքի նախարարությունը չի լինելու: «Սակայն այդ փաստաթղթով ուղղակիորեն խոսվում էր լուծարման մասին: Եվ այն աշխատակիցները, ովքեր հանդես էին գալիս դժգոհություներով, ես ինքս կիսում եմ այս դժգոհությունները: Ինստիտուցիոնալ առումով ինձ համար չափազանց կարևոր է ապահովել գործառույթների ժառանգականությունը: Եվ մեզ համար կարևոր է հասկանալ, թե որ ինստիտուտն է իրականացնելու այդ գործառույթները, ինչը հստակ մատնանշված չէ այդ փաստաթղթում: Եվ ես ինձ թույլ կտամ համարձակվել ու ասել, որ փաստաթղթում, անշուշտ, կլինեն փոփոխություններ՝ հիմնված առաջարկությունների ու մտահոգությունների վրա»,- ասաց նա: Հարցին, թե հնարավո՞ր է նախարարությունը միավորվի այլ նախարարության հետ, ոչ թե լուծարվի, Հայրապետյանը պատասխանեց՝ ամենայն հավանականությամբ՝ այո:

Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ