ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը դավաճանել է Վաշինգտոնին և հարված հասցրել Սպիտակ տան հեղինակությանը

Թրամփը դավաճանել է Վաշինգտոնին և հարված հասցրել Սպիտակ տան հեղինակությանը
27.12.2018 | 23:01

Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման առաջին երկու տարիների ընթացքում «վերաձևակերպել է Վաշինգտոնի կանոններն ու նորմերը»՝ մի կողմ նետելով սերունդների ընթացքում պահպանված վարքագծի կանոններն ու ավանդույթները, հաղորդում է Associated Press-ը: «Նա տապալել է նախագահական ինստիտուտը: Նա իրեն մասը չի համարում նախագահների երկար ցանկի, որոնք էստաֆետը փոխանցում են իրավահաջորդին: Փոխարենը, նա նախագահ լինելն օգտագործում է ի լրումն իր անձի»,- ասել է պատմաբան Դուգլաս Բրինկլին Ռայսի համալսարանից:


Ժամանակ եղավ, երբ ԱՄՆ-ում ենթադրում էին, որ նախընտրական քարոզարշավից հետո, Թրամփը իր ստանդարտ վարքից կհեռանա և ավելի «նախագահական» կդառնա պաշտոնը ստանձնելուց հետո: Հիմա այդ մասին այլևս ոչ ոք չի խոսում:
Թրամփը կարծում է, որ իր անկանխատեսելիությունն իր հաջողության գրավականն է և հենց դա է ամերիկացիների ուշադրությունը սևեռում իր վրա: Թրամփը բազմիցս ստել է, որն ուղղակիորեն ազդում է Սպիտակ տան հեղինակության վրա:

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ