ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գարեգին Բաղրամյանը չի կարծում, թե Հայաստան մատակարարվող ռուսական գազի սակագինը կբարձրանա

Գարեգին Բաղրամյանը չի կարծում, թե Հայաստան մատակարարվող ռուսական գազի սակագինը կբարձրանա
28.12.2018 | 11:25

«Բնականաբար, մենք բանակցում ենք իջացնելու շուրջ։ Ռուսաստանի առաջարկներից տեղյակ չեմ»` լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Բաղրամյանը։ Հարցին՝ լավագույն արդյունքը հայկական կողմի համար ո՞րը պետք է լինի, նախարարի պաշտոնակատարը արձագանքեց՝ «լավագույն արդյունքը պետք է լինի գազի գնի իջեցումը, բնականաբար», դժվարանալով ասել, թե որքանով. «Բանակցությունների ավարտին կիմանաք: Սպասենք, էլի, մի երկու օր է մնացել, հիմա կոնկրետ բանակցության ընթացքում է»:

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ