ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ որևէ քննարկում չենք ունեցել

Նիկոլ Փաշինյան. Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ որևէ քննարկում չենք ունեցել
28.12.2018 | 11:28

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քննարկել է երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ` պաշտոնակատարը պատմեց իր ֆեյսբուքյան էջում, նշելով, թե տեղյակ է, որ մեծ հետաքրքրություն կա հանդիպման վերաբերյալ:


«Այսօրվա խոսակցությունը հիմնականում վերաբերում էր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությանը: Ըստ էության այդտեղ ունենք լիակատար ըմբռնում, թե ինչպիսի ռազմավարական ուղղություն պետք է ունենան երկու երկրների հարաբերությունների զարգացումը: Մեծ հաշվով քննարկումը մինչ այժմ ունեցած քննարկումների ամփոփումն էր», - ասաց Փաշինյանը: Նա նշեց, թե ամփոփել են անցած ութ ամիսների հանդիպումները: Հանդիպման մթնոլորտն, ըստ Փաշինյանի, դրական է եղել, բայց չեն հասցրել օրակարգի բոլոր հարցերին անդրադառնալ: «Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ որևէ քննարկում չենք ունեցել», - տեղեկացրեց Փաշինյանը

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ