ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գագիկ Ծառուկյանը մեկնել է Հայաստանից

Գագիկ Ծառուկյանը մեկնել է Հայաստանից
28.12.2018 | 11:33

«Ժամանակը» գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Շառուկյաննն այսօր մեկնում է Հայաստանից եւ կվերադառնա միայն հունվարի 7-8-ին: Ծառուկյանը հայտարարել է, որ վերադարձից հետո կանդրադառնա կուսակցության խորհրդարանական աշխատանքին: Այս պահին պարզ է, որ ԲՀԿ-ն ոչ մի ձեւով չի ընդդիմանալու «Իմ քայլը» դաշինքին եւ բոլոր հարցերում պաշտպանելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները»:

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ