ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիան հունվարի 1-ից զբոսաշրջիկների հարկ է սահմանում

Թուրքիան հունվարի 1-ից զբոսաշրջիկների հարկ է սահմանում
28.12.2018 | 11:40

Թուրքիան 2019-ի հունվարի 1-ից «անվտանգության հարկ» է սահմանում երկրի բոլոր օդանավակայաններից թռչող ուղևորների համար: Թուրքիան ուժեղացնում է անվտանգության կանոնները բոլոր օդակայաններում, և դրան ուղղված ծախսերի մի մասը հոգալու են ուղևորները, մենակ կամ խմբով ճանապարհորդողները: Նոր հարկը պետք է վճարեն բոլոր զբոսաշրջիկները՝ Թուրքիայի և այլ երկրների քաղաքացիները՝ անկախ տարիքից կամ ուղևորության ժամանակաշրջանից:


Թուրքիայի պետական օդանավակայանների գլխավոր վարչությունը հայտարարել է 3 եվրո հարկի մասին, Մշակույթի նախարարության միջամտությամբ մեկ մարդու համար 1.5 եվրո հարկ է սահմանվել:

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ