ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
28.12.2018 | 11:42

ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`


Երևանի՝
10։00–16։00 Անդրանիկի փ. 71 շենքը,
10։30–16։30 «Հին Երևան» պանդոկը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,


Արարատի մարզի՝
10։30-14։30 Արտաշատ քաղաքի Շահումյան փ. 36 շենքը, Գայի, Գոլեցյան փողոցները մասնակի,
10։00-15։00 Ազատաշեն, Խաչփառ գյուղերը մասնակի,
11։00-15։00 Արևաշատ գյուղը մասնակի,
15։00-16։00 Հնաբերդ գյուղը մասնակի,


Կոտայքի մարզի՝
10։00-16։00 Աբովյան քաղաքի 8-րդ միկրոթաղամասը մասնակի, Ձորաղբյուրի և Ջրվեժի ամառանոցները մասնակի, հարակից արտադրական տարածքները և ոչ բնակիչ-բաժանորդները,
13։00-15։00 Գետարգել գյուղը մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գետարգել գյուղի «Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման» կենտրոնը և «Ֆիրմա Նյու» ՍՊ ընկերությունը,


Գեղարքունիքի մարզի՝
11։00-14։00 Նորաշեն գյուղը մասնակի,


Տավուշի մարզի՝
10։00-11։00 Դիլիջանի Թբիլիսյան խճուղին և Թեղուտ գյուղը:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ