ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կարեն Նազարյանը՝ Հայաստանի դեսպան Վատիկանում, Տիգրան Սեյրանյանը՝ Ուկրաինայում

Կարեն Նազարյանը՝ Հայաստանի դեսպան Վատիկանում, Տիգրան Սեյրանյանը՝ Ուկրաինայում
28.12.2018 | 21:22

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Նազարյանին Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան նշանակելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը: Կարեն Նազարյանը մինչ նոր նշանակումը ԱԳ փոխնախարար էր, ավելի վաղ` ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը, Իրանում ՀՀ դեսպանը:


Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայաստանի ամենափորձառու դիվանագետներից Կարեն Նազարյանն այսօր ստանձնեց Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները: Համոզված եմ, որ պարոն Նազարյանի երկարամյա փորձի, նվիրվածության ու ջանքերի արդյունքում հայ-վատիկանյան բարեկամությունն ավելի կամրապնդվի: Ժամանակն ու անձինք փոփոխական են, իսկ արված գործը, ռեալ արդյունքն ու լավ ավանդույթները մնայուն արժեք են: Վստահ եմ՝ լավագույն ավանդույթները կպահպանվեն, և առաջիկայում բազում նոր ձեռքբերումների ականատեսը կլինենք: Շնորհավորում եմ, պարոն դեսպան և բարի երթ եմ մաղթում»:


Նախագահը հրամանագրեր է ստորագրել նաև Տիգրան Սեյրանյանին Չեխիայում ու Սլովակիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից հետո կանչելու և նրան Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակելու, Աշոտ Հովակիմյանին Չեխիայում ՀՀ դեսպան նշանակելու, Արտակ Ապիտոնյանին Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին՝ նույնպես վարչապետի առաջարկություններով:

Դիտվել է՝ 566

Մեկնաբանություններ