ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սիրիական բանակը վերահսկողության տակ է առել Մանբիջը

Սիրիական բանակը վերահսկողության տակ է առել Մանբիջը
28.12.2018 | 21:24

Սիրիական բանակը լիակատար վերահսկողություն հաստատեց Հալեպից 85 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մանբիջ քաղաքի նկատմամբ, որը երկար ժամանակ զբաղեցնում էին քրդական զինված խմբավորումները: Սիրիական պետական աղբյուրների փոխանցմամբ, Մանբիջում, այժմ ծածանվում է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: «Սիրիական բանակը Մանբիջ է մտել ի պատասխան բնակիչների հորդորների, նաև երկրի տարածքում պետական ինքնիշխանությունը վերականգնելու՝ իրենց առջև դրված խնդիրը իրագործելու», - հայտարարել է Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակը՝ հավաստիացնելով, որ բանակը ապահովում է Մանբիջի և հարակից շրջանների բնակչության անվտանգությունը: Սիրիական զորքը Մանբիջ է մտել քրդական ինքնապաշտպանական ջոկատների հայտարարությունից հետո, որով կոչ էին անում Դամասկոսին պաշտպանել իրենց լքած շրջանները թուրքական ներխուժումից:


Սիրիացի զինվորականները վերջին վեց տարում առաջին անգամ են ոտք դնում Մանբիջ: Քաղաքը նախ ԻՊ-ի վերահսկողության տակ էր, 2016 թվականից՝ քրդական խմբավորումների, որոնց աջակցում էր Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիան: Սիրիայի հյուսիսում ուժերի հավասարակշռությունը խախտվեց Թրամփի՝ ամերիկյան երկու հազար ամերիկացի զինվորականներից կազմված զորքը Սիրիայից դուրս բերելու անակնկալ որոշումից հետո՝ ջիհադիստների վերջին հենակետերի ջախջախումը թողնելով Թուրքիային: Անկարան պնդում է, որ քրդերի ներկայությունը, որոնց Թուրքիան համարում է ահաբեկիչներ, իր սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մանբիջում սպառնալիք է իր անվտանգությանը:
Թրամփի հայտարարությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, որ սիրիական պատերազմի ընթացքում աջակցում է Սիրիայի ընդդիմադիր զինյալներին՝ հուսալով տապալել Մոսկվայի և Թեհրանի դաշնակից Ասադի վարչակազմը, ժամանակ չկորցրեց: Հայտարարելով ԻՊ-ի ու քրդական ինքնապաշտպանական ջոկատների վրա հարձակման պատրաստակամության մասին՝ Անկարան վերջին օրերին սկսեց հավելյալ ուժեր ուղարկել Մանբիջ:


Էրդողանը, այսօր արձագանքելով Մանբիջի շուրջ զարգացումներին, հայտարարել է, որ Թուրքիան այլևս անելիք չունի, քանի որ քրդերը լքել են այդ տարարծքը:
Ամերիկյան զորքը դուրս բերելու որոշումից անակնկալի եկած՝ քրդական ջոկատները այժմ ստիպված են պայքարել միանգամից երեք հակառակորդի՝ ԻՊ-ի, Սիրիայի կառավարական զորքերի ու թուրքական բանակի դեմ: Ռուսաստանը ողջունել է Մանբիջի ազատագրումը: Կրեմլը հայտարարել է, որ Սիրիայում հետագա գործողությունները համակարգելու և համաձայնեցնելու հարցերը քննարկելու նպատակով վաղը կհանդիպեն Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները, իսկ գալիք տարեսկզբին՝ Էրդողանն ու Պուտինը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է սիրիական բանակի մուտքը Մանբիջ՝ նշելով, որ այդ տարածքում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողությունների ձեռնարկման իրենց ծրագրերը չեն փոխվել, հայտնում է CNN Turk-ը: Սիրիական բանակի մուտքը քուրդ զինյալների վերահսկողության տակ գտնվող Մանբիջ Էրդողանն իրենց դեմ հոգեբանական ճնշման փորձ է անվանել:


«Մենք գիտենք, որ Դամասկոսը որոշակի հոգեբանական ճնշման փորձեր է անում: Մենք գիտենք, որ այնտեղ Սիրիայի դրոշն է, բայց լուրջ ոչինչ չկա, հենց այսօր էլ խոսել եմ ընկերներիս հետ, հստակ ոչինչ չկա: Վաղը Թուրքիայի ԱԳ նախարարը, ՊՆ նախարարն ու հետախուզական կոմիտեի ղեկավարը մեկնելու են Մոսկվա, այնտեղ մարամասն կքննարկեն այդ թեմաները: Դրանից հետո հեռախոսով, հնարավոր է նաև Մոսկվայում կամ Սոչիում քննարկումներ ունենամ հարգելի Պուտինի հետ»,- ասել է Էրդողանը՝ հավելելով. «Մենք դեմ ենք Սիրիայի մասնատմանը, մեր նպատակն այնտեղ Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատներն են (PYD/YPG), և այս հարցում մենք վճռական ենք»:


Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ԶՈւ-ն շուտով լայնածավալ ռազմական գործողություն կսկսի Եփրատի արևելյան ափին դիրքավորված քուրդ զինյալների դեմ: Այդ տարածքներում գտնվող քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումն այդ ժամանակ կոչ էր արել Բաշար Ասադին աջակցել իրենց թուրքական ԶՈւ-ի դեմ դիմակայության գործողություններում:

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ