Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացել և հրաժարվել պատգամավորի իր մանդատից։ Նա ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով։ Անդրեյ Ղուկասյանը տարեվերջյան ասուլիսում ասել էր, որ իր պատգամավոր լինել-չլինելու մասին սպասում է կուսակցության քաղաքական որոշմանը, բայց ինքն անձամբ կցանկանար լինել ոչ թե օրենսդիր, այլ գործադիր մարմնում։ Նա կշարունակի պաշտոնավարել որպես մարզպետ։