ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

2019-ի սկզբին հնարավոր է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպում

2019-ի սկզբին հնարավոր է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպում
28.12.2018 | 21:26

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հնարավոր է՝ հանդիպեն հաջորդ տարվա սկզբին, հայտարարել է Կրեմլի խոսնակը:

«Նախ կբանակցեն երկու նախարարները, ապա կորոշվի՝ որքանով է նպատակահարմար նախագահների հանդիպումը», - ասել է Դմիտրի Պեսկովը: Վաղը Մոսկվայում կհանդիպեն Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ ու ՊՆ նախարարները` Սիրիայում գործողությունները համակարգելու և համաձայնեցնելու հարցով:

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ