ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լուկաշենկոն դեկտեմբերի 29-ին կրկին կայցելի Մոսկվա

Լուկաշենկոն դեկտեմբերի 29-ին կրկին կայցելի Մոսկվա
28.12.2018 | 21:28

Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել է. «Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այց կկատարի Ռուսաստան: Մոսկվայում երկու երկրների նախագահները կշարունակեն խոսակցությունը բելառուսա-ռուսական համագործակցության հրատապ հարցերի շուրջ, որոնք կողմերը տարբեր ձեւաչափերով հանգամանորեն քննարկել են դեկտեմբերի 25-ին Կրեմլում կայացած հանդիպման ընթացքում»:

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ