ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Տոնական օրերին հնարավոր սադրանքները կանխելու համար առաջնագծում մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել

Տոնական օրերին հնարավոր սադրանքները կանխելու համար առաջնագծում մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել
29.12.2018 | 12:12

Տոնական օրերին առաջնագծում իրականացվող մարտական հերթապահությունում ընդգրկված ստորաբաժանումների զգոնությունը բարձրացնելու, հակառակորդի հավանական սադրանքները ժամանակին հավաստանշելու և կանխելու նպատակով բանակի հրամանատարությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:


Միջոցառումների համապատասխանությունը պահանջներին առաջնագծի մի շարք ուղղություններում երեկ ստուգել է Արցախի ՊՆ նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: «ՊԲ հրամանատարը նաև շնորհավորել է դիրքապահ զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը` մաղթելով նոր տարում մարտական, բարոյահոգեբանական ու մասնագիտական որակների հետագա առաջընթաց և նոր հաղթանակներ: Դիրքապահ զինվորականները պաշտպանական գերատեսչության ղեկավարին վստահեցրել են, որ պատրաստ են ցանկացած պահի կատարել մարտական խնդիրը և լիովին արդարացնել հրամանատարության ու ժողովրդի ակնկալիքները», - ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ