ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ջոն Բոլտոնը կայցելի Թուրքիա և Իսրայել

Ջոն Բոլտոնը կայցելի Թուրքիա և Իսրայել
29.12.2018 | 12:19

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը տեղեկացրել է, որ հունվարին Թուրքիա և Իսրայել այցերի ժամանակ կքննարկի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո:

«Անհամբերությամբ սպասում եմ հունվարին Իսրայել և Թուրքիա այցերին: Մենք կքննարկենք մեր հետագա աշխատանքները տարածաշրջանում անվտանգության ասպարեզում մարտահրավերներին դիմակայելու հարցում, այդ թվում և ԻՊ-ի դեմ պայքարի, քանի որ ԱՄՆ-ն սկսում է դուրս բերել զորքերը Սիրիայից»` իր թվիթերյան էջում գրել է Բոլթոնը:

Դիտվել է՝ 1763

Մեկնաբանություններ