ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է Վլադիմիր Պուտինի ամանորյա ծրագրերի մասին: Դեկտեմբերի 31-ին ողջ օրը և մինչև տարվա վերջին րոպեները, Պուտինն աշխատանքային հանդիպումներ է անցկացնելու:
«Իսկ Նոր տարին նա կնշի հարազատների հետ», - ասել է Պեսկովը: ՌԴ նախագահը տոնական օրերին մասնակցելու է մարզական միջոցառումների: