Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են համակարգել գործողությունները Սիրիայից ամերիկյան զորքի դուրս գալուց հետո` Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Բնականաբար, մենք հատուկ նշանակություն ենք տալիս նոր հանգամանքներին, որոնք բխում են Սիրիայից զորքը դուրս բերելու մասին ամերիկյան կողմի որոշումից», - հայտարարել է Լավրովը: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել, որ Անկարան և Մոսկվան «հետապնդում են Սիրիայի տարածքն ահաբեկչական կազմակերպություններից ազատելու միացյալ նպատակը»: Նա հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի հարցում սերտորեն համագործակցելու է Ռուսաստանի և Իրանի հետ: