ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի որոշմամբ ուկրաինական ապրանքի, այդ թվում՝ գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի ներմուծումը երկիր արգելվել է: Մեդվեդևը Twitter-ում գրել է, թե Մոսկվան այդպես պատասխանում է Ռուսաստանի նկատմամբ Կիևի սահմանած պատժամիջոցներին: