Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին երեկոյան Երևանում հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Արցախի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ քննարկվել են ՀՀ և ԱՀ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ամփոփել են 2018-ի արդյունքները և անդրադարձել 2019-ին սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման խնդիրներին: