ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պեսկով. Բելառուսը Ռուսաստանի կազմում ներառելու որևէ պլան գոյություն չունի

Պեսկով. Բելառուսը Ռուսաստանի կազմում ներառելու որևէ պլան գոյություն չունի
29.12.2018 | 22:18

Բելառուսը Ռուսաստանի կազմում ընդգրկելու որևէ պլան գոյություն չունի: Իսկ երկու երկրների ինտեգրման փուլերը պարզ գրված են Միութենական պայմանագրում` ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։


«Այստեղ պետք է հիշել 1999-ի փաստաթուղթը, որի հիման վրա մենք՝ Ռուսաստանը և Բելառուսը դարձանք Միութենական պետություն»,-նշել է նա: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 14-ին կարծիք էր հայտնել, որ «խոր ինտեգրացիայի» անվան տակ Մոսկվան ցանկանում է Բելառուսը ներառել Ռուսաստանի կազմի մեջ:

Դիտվել է՝ 1882

Մեկնաբանություններ