Գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որ իրենց պաշտպանյալը կարիք ունի շտապ բժշկական միջամտության։ Փաստաբանները դիմում են ներկայացրել Հատուկ քննչական ծառայությանը:
«Մի շարք անվանի վիրաբույժներ, հրավիրված կոնսիլիումի արդյունքում, կարծիք են հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ կազմակերպել ու տրամադրել մասնագիտացված բուժում, քանի որ բացակայում է տրանսլյումինալ դրենավորման տեխնիկան»,- ասվում է փաստաբանական խմբի հայտարարության մեջ: Նրանք նշել են, որ ստեղծված իրավիճակում միակ ելքը Սամվել Մայրապետյանին շտապ Գերմանիա տեղափոխելն է: Քանի որ նրա անձնագիրը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում, փաստաբանական խումբը դիմում է ներկայացրել ՀՔԾ: