ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ամերիկացիների մեծ մասը կողմ է Թրամփի դեմ գործողություններ ձեռնարկելուն

Ամերիկացիների մեծ մասը կողմ է Թրամփի դեմ գործողություններ ձեռնարկելուն
29.12.2018 | 22:21

Հարցված ամերիկացիների 60%-ը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է նախագահ Դոնալդ Թրամփին անվստահություն հայտնի ու աշխատանքից ազատի կամ պաշտոնական պատժի ենթարկի, գրում է The Hill-ը՝ Harvard CAPS/Harris-ի անցկացրած հարցմանը հղումով: Հարցման արդյունքները վկայում են, որ ամերիկացիների կարծիքով Թրամփի դեմ պետք է գործողություններ ձեռնարկվեն, սակայն հնարավոր պատժի աստիճանի առումով տարակարծություններ կան:


Հարցվածների 39%-ը նախագահին անվստահություն հայտնելուն կողմ է: Անվստահություն հայտնելու գործընթացի սկսելու համար հարկավոր կլինի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ձայնը, որտեղ հունվարից դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները մեծամասնություն կկազմեն:
Թրամփի վտարման գործընթացը հաջողությամբ ավարտելու համար հարկավոր կլինի Սենատի ձայների երկու երրորդը, ինչը, ըստ թերթի, քիչ հավանական սցենար է՝ հաշվի առնելով, որ 100 սենատորներից 53-ը հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են:


Հարցվածների 20%-ը կարծում է, որ ԱՄՆ օրենսդիրները պետք է քվեարկեն նախագահին դատապարտելու համար, իսկ 41% -ը նշել է, որ Կոնգրեսը չպետք է որևէ քայլ ձեռնարկի նախագահի դեմ:

Դիտվել է՝ 2095

Մեկնաբանություններ