ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երուսաղեմում հայտնաբերվել է մատանի, որը 2000 տարի առաջ է կորել

Երուսաղեմում հայտնաբերվել է մատանի, որը 2000 տարի առաջ է կորել
29.12.2018 | 22:22

Իսրայելի «Դավթի քաղաք» ազգային պարկի պեղումների ժամանակ հնագետները թանկարժեք քարերով կանացի մատանի են գտել, գրում է Israel21c-ն: Արի Լեվիի կարծիքով՝ կինը ծիսական լոգանքի ժամանակ հանել է թանկարժեք մատանին և հեռացել՝ մոռանալով կամ կորցնելով: Միկվեհը՝ վաննան, որում հուդայականություն դավանողները հոգևոր մաքրման նպատակով ծիսական լոգանք են ընդունում, հայտնաբերվել է Շիլոահ ավազանից Տաճարի լեռ տանող հին, սակայն լավ պահպանված ճանապարհին:

Ըստ պատմաբանների՝ ուխտագնացների համար դա, հավանաբար, տաճար տանող հիմնական ճանապարհն է եղել: «2000 տարի առաջ կորած այս սքանչելի մատանին հին Երուսաղեմի գլուխկոտրուկի ևս մի մաս կդառնա, որը պետք է լուծվի ժամանակակիցների կողմից»,- ասել է ազգային ժառանգությունը վերահսկող «Դավթի քաղաք» հիմնադրամի փոխնախագահ Դորոն Սպիլմանը:

Դիտվել է՝ 2071

Մեկնաբանություններ