ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աբու Դաբիում անցկացվող փառատոնում Ադրբեջանն իր տաղավարը ներկայացրել է արցախյան «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի տեսքով

Աբու Դաբիում անցկացվող փառատոնում Ադրբեջանն իր տաղավարը ներկայացրել է արցախյան «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի տեսքով
29.12.2018 | 22:23

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում քաղաքի նախկին էմիր և Էմիրությունների նախկին նախագահ շեյխ Զայդ իբն Սուլթանի պատվին անցկացվում է պատմամշակութային ժառանգությանը նվիրված ամենամյա փառատոնը:

arcakh24.info կայքը գրել է, որ փառատոնում Ադրբեջանն իր տաղավարը ներկայացրել է արցախյան հանրահայտ «Մենք ենք, մեր սարերը», կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «Պապիկ-տատիկ» հուշարձանի տեսքով: Քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի հուշարձանը, որը կանգնեցվել է 1967-ին բլրի գագաթին, իր գոյության տարիների ընթացքում դարձել է Արցախի այցետոմսն ու խորհրդանիշը:

Դիտվել է՝ 2022

Մեկնաբանություններ