ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արտաքին գործերի փոխնախարարներ են նշանակվել Արտակ Ապիտոնյանը և Գրիգոր Հովհաննիսյանը

Արտաքին գործերի փոխնախարարներ են նշանակվել Արտակ Ապիտոնյանը և Գրիգոր Հովհաննիսյանը
30.12.2018 | 11:35

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱԳ փոխնախարարներ են նշանակվել Արտակ Ապիտոնյանը և Գրիգոր Հովհաննիսյանը: ԱԳ փոխնախարարներ Կարեն Նազարյանը և Աշոտ Հովակիմյանը երեկ ազատվել էին աշխատանքից և դեսպան նշանակվել Վատիկանում ու Չեխիայում:


ԱԳ փոխնախարար նշանակված Արտակ Արտակ Ապիտոնյանը ետ էր կանչվել Շվեդիայում և Ֆինլանդիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից: Գրիգոր Հովհաննիսյանն էլ մինչ փոխնախարար նշանակվելը եղել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը:

Դիտվել է՝ 1988

Մեկնաբանություններ