Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, որ հինգշաբթի օրվանից փակ էր անբարենպաստ եղանակի պատճառով, արդեն բացվել է մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար, սակայն փակ է մնում բեռնատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: Ժամը 19:10-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի (Շիրակի մարզ) և Դիլիջանի ոլորաններում, Վանաձոր-Դիլիջան, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած ավտոճանապարհներին և Սիսիան-«Զանգեր» հատվածում մերկասառույց է: