ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լուկաշենկոյի ամանորյա նվերը Պուտինին՝ 4 պարկ կարտոֆիլ և սալ

Լուկաշենկոյի ամանորյա նվերը Պուտինին՝ 4 պարկ կարտոֆիլ և սալ
30.12.2018 | 11:39

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինին տարավ սալ և չորս պարկ կարտոֆի` հաղորդել է Բելառուսի նախագահի մամլո քարտուղար Նատալյա Էյսմոնդը: Նրա խոսքերով` կարտոֆիլը և սալը Պուտինի «հատուկ պատվերն է»: Նախորդ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն հետաքրքրվել էր, թե ինչ նվեր կցանկանար Պուտինը Բելառուսից: «Դե ինչ կարող եք բերել Բելառուսից, կարտոֆիլ և սալ», – պատասխանել էր Պուտինը:

Առատաձեռն Լուկաշենկոն բերել էր չորս պարկ կարտոֆիլ, յուրաքանչյուր պարկում` առանձին սորտեր նախատեսված տապակելու, թխելու, պյուրե և բլիթ պատրաստելու համար:

Դիտվել է՝ 1952

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.