ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Յունկերը կասկածի տակ է դնում ԵՄ-ն ղեկավարելու Ռումինիայի կարողությունը

Յունկերը կասկածի տակ է դնում ԵՄ-ն ղեկավարելու Ռումինիայի կարողությունը
30.12.2018 | 23:27

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կասկածի տակ է դրել հունվարի 1-ից ԵՄ նախագահությունը հերթագայության կարգով կես տարով ստանձնելու` Ռումինիայի հնարավորությունը: Welt am Sonntag գերմանական պարբերականին հարցազրույցում Յունկերն ասել է, որ «Ռումինիան տեխնիկապես լավ է պատրաստվել, սակայն կառավարությունը Բուխարեստում դեռ լիովին չի գիտակցում, թե ինչ է նշանակում նախագահել ԵՄ-ում»: Ռումինիան 2007-ին ԵՄ-ին անդամակցելուց հետո առաջին անգամ է ստանձնում նախագահությունը: Յունկերի փոխանցմամբ, «նախագահությունը պահանջում է ուրիշներին լսելու և սեփական շահը հարկ եղած դեպքում ստորադասելու կարողություն»:

Յունկերը կասկածի տակ է դնում նախագահության առաքելությունը ստանձնելու կարողությունը մի երկրում, որն ունի լուրջ ներքին խնդիրներ: «Անհրաժեշտ է ներսում ունենալ միասնություն՝ նախագահության ընթացքում ԵՄ միասնությունն ամրապնդելու համար»,- ասել է Յունկերը: 2018-ի նոյեմբերին Ռումինիայի նախագահ Կլաուս Իոաննիսն ասել է, որ իր երկիրը պատրաստ չէ նախագահել միությունում: Նա նշել է Ռումինիայում ամենաազդեցիկ քաղաքական գործչին՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լիվիու Դրագնեային առնչվող խնդիրը: Դրագնեան մեղադրվել է ընտրակեղծիքների համար և չի կարողացել ստանձնել վարչապետի պաշտոնը:


Դրանից հետո Ռումինիայի նախագահն ավելի լավատեսական կարծիքներ է հայտնել երկրի ներքաղաքական կացության վերաբերյալ:

Դիտվել է՝ 1864

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.