ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
30.12.2018 | 23:28

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ շնորհավորական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Նա նշել է, որ «ռուս-ամերիկյան հարաբերությունները կարևորագույն նշանակություն ունեն ռազմավարական կայունության և միջազգային անվտանգության համար»: Պուտինն ընդգծել է, որ «Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ ամենաընդարձակ օրակարգով բանակցելու համար»: ՌԴ նախագահը շնորհավորական հեռագիր է հղել նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին:

Դիտվել է՝ 2210

Մեկնաբանություններ