ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արա Բաբլոյան. Ունեցանք և լավ, և դժվարին օրեր

Արա Բաբլոյան. Ունեցանք և լավ, և դժվարին օրեր
30.12.2018 | 23:32

ՀՀ Աժ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ. «Ավարտվող 2018-ին մենք մտանք քաղաքական ու հասարակական կյանքի վերափոխումների նոր փուլ: Ունեցանք և լավ, և դժվարին օրեր: Ու թող 2019-ը դառնա դեպի ապագան գնացող մեր մտահղացումները կյանքի կոչելու տարի: Բնականաբար, առաջին հերթին շնորհավորում եմ մեր զինվորներին, հրամանատարներին, Ամանորը սահմանամերձ բնակավայրերում դիմավորող մեր հայրենակիցներին, ովքեր պաշտպանում են այս երազած ու հաղթական խաղաղությունը: Տոնական այս օրը ցանկանում եմ, որ ամանորյա եղևնիները զարդարող շղթաները նաև լուսավորեն ժողովրդավարական պետություն ու քաղաքացիական հասարակություն ստեղծելու մեր ընտրած ճանապարհը:


Շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ՝ մաղթում եմ, որ սկսվող 2019 -ը դառնա առողջության, բարեկեցության, հայոց պետականության հետագա ամրապնդման, տնտեսության, մշակույթի, գիտության ու կրթության զարգացման և մեր երազանքների իրականացման հերթական տարին»,-ասված է ուղերձում

Դիտվել է՝ 2173

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.