Գերմանիան ստանձնում է ՆԱՏՕ-ի բարձր պատրաստվածության միացյալ ուժերի ղեկավարությունը: Ներկայում խումբը բաղկացած է 5000 զինվորից, իսկ 2019-ին կավելանա մինչև 8 000 զինվոր, հաղորդում է DW-ն: 2019-ի հունվարի 1-ից Գերմանիան առաջատար դեր կխաղա ՆԱՏՕ-ի բարձր պատրաստվածության աշխատանքային խմբի կազմում:
Ճգնաժամային իրավիճակում ՆԱՏՕ-ի համատեղ պատրաստվածության միացյալ ուժերը պետք է պատրաստ լինի 48 ժամվա ընթացքում 8000 զինվոր տեղափոխել հակամարտության գոտի: Զինվորները գտնվում են լիարժեք մարտունակության վիճակում: Գերմանիայից բացի, խումբը ներառում է Բելգիայի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Ֆրանսիայի և Չեխիայի զինվորական անձնակազմը: