Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը խորհուրդ է տվել բրիտանացիներին հավաքել ուժերն ու չսպասել Եվրամիության որոշմանը Brexit-ի հետ կապված` գրում է Daily Mail-ը:
Բրյուսելը մտադիր չէ ջանքեր գործադրել Մեծ Բրիտանիային ԵՄ կազմում թողնելու համար, և ակնկալել, որ կառույցը ինչ-որ որոշում կառաջարկի այդ հարցով այդքան էլ խելամիտ չէ: Եվրահանձնաժողովի նախագահը մտահոգ է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները անվստահությամբ են լցված թե երկրի վարչապետ Թերեզա Մեյի, թե ԵՄ նկատմամբ: