Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նոր տարին՝ առանց փողոցային առևտրի

Նոր տարին՝ առանց փողոցային առևտրի
08.01.2019 | 18:15

Ամանորի նախաշեմին Երևանի քաղաքապետարանը զգուշացրել էր՝ բացօթյա ապօրինի առևտուր Երևանում չպետք է լինի: Մինչ այդ «բարի» աչքով էին նայում ձուկ, միրգ, հագուստ, մսամթերք, համեմունքներ վաճառող առևտրականներին:


Նոր տարում առևտրականները ոչ թե զրկվելու են մի կտոր հաց վաստակելու հնարավորությունից, այլ ուղղորդվելու են շուկաներ: «Նախազգուշացումներն ու տուգանքները մեր նպատակը չեն. քաղաքապետարանը բանջարեղենի և մրգի առևտրով զբաղվող անձանց հորդորում ու առաջարկում է մայթերի փոխարեն առևտուրը կազմակերպել քաղաքի շուկաներում»,- ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: Շուկաներում էլ ազատ տեղերը, պարզվում է, շատ են, գրկաբաց սպասում են առևտրականներին: «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքն էլ հստակեցնում է. բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը և այն էլ մի քանի հատուկ ապրանքների դեպքում միայն, օրինակ` ծառատեսակներ, սառն ըմպելիքներ: Սա նշանակում է, որ ցանկացած ոք ցանկացած պահի չի կարող Երևանի փողոցներում վաճառել ցանկացած ապրանք, առավել ևս՝ սննդամթերք՝ հստակեցնում են քսղաքապետարանից:


Իսկ թե ինչու՞ են մարդիկ նախընտրում փողոցային առևտուրը օրինականից, այնքան էլ պարզ չէ: Ցուրտն ու քամին նախընտրելի՞ են: Շահու՞յթն է շատ: Սովորությու՞ն է՝ հեռավոր 90-ականներից եկած: Դյուրի՞ն է…
Քանի՞սը մեծ կամ փոքր շուկաներում կգտնեն իրենց տեղը, քանի՞սը՝ կշարունակեն քայլել Երևանի փողոցներում՝ անցորդներին մեկնելով լիմոն, բռնիչ ու խեղճություն, այս մասին պաշտոնական աղբյուրները ոչինչ չեն հայտնում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4597

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ