ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ջոն Բոլտոնին Անկարայում չսիրեցին

Ջոն Բոլտոնին Անկարայում չսիրեցին
09.01.2019 | 11:45

Անկարայում այսօր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը պետք է բանակցեր Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Սիրիայի քրդերի հարցով: Նախօրեին՝ Իսրայելում նա հրապարակավ հայտարարել էր՝ Ամերիկան դուրս չի բերի զորքերը Սիրիայից, քանի դեռ Անկարայից երաշխիքներ չի ստացել, որ թուրքական բանակը չի հարձակվելու քրդերի վրա և կպայքարի «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ:


«Մենք կքննարկենք՝ որն է այն ճանապարհը, որը թույլ կտա իրագործել Սիրիայի հյուսիս-արևելքից ամերիկյան զորքերը դուրս բերելու նախագահի որոշումը՝ երաշխավորելով, որ «Իսլամական պետություն»-ը ջախջախված է և չի կարող վերականգնել ուժերն ու կրկին դառնալ սպառնալիք, այնպես, որ երաշխավորենք Իսրայելի և տարածաշրջանի մեր մյուս դաշնակիցների լիակատար անվտանգությունը և հոգ տանենք նրանց մասին, ովքեր մեզ հետ միասին պայքարել են «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ», - ասել էր Բոլտոնը: Ի պատասխան Թուրքիայի նախագահի խոսնակն ընդգծել էր՝ ի տարբերություն Վաշինգտոնի, որը դաշնակցում է Սիրիայի քրդերի հետ, Անկարան նրանց ահաբեկիչ է համարում և պատրաստվում է արմատախիլ անել՝ «Իսլամական պետության» զինյալների հետ: «Պնդումները, թե Թուրքիան պայքարում է քրդերի դեմ, անտրամաբանական են», - հայտարարել էր Թուրքիայի նախագահի խոսնակ, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը, ընդգծելով՝ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում չի մոռանալու իր ազգային շահերն ու նպատակները:


Օրավարտին հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ընդունել Ջոն Բոլտոնին և նա Թուրքիայից հեռանում է նախատեսված ժամանակից շուտ: Էրդողանը ասել է. «Պարոն Իբրահիմ Քալընն ու ԳՇ պետն արդեն անցկացրել են անհրաժեշտ քննարկումները: Մենք շատ հագեցած օրակարգ ունենք այժմ, հանդիպման կարիք այս պահին չկա», - ասել է Էրդողանը: Ավելի վաղ նա, անդչադառնալով Բոլտոնի հայտարարությունը, որ ԱՄՆ չի հեռանա Սիրիայի հյուսիսից, մինչև վստահ չլինի քրդերի անվտանգության ապահովման հարցում, ասել էր. «Բոլտոնը լուրջ սխալ է գործում: Մենք չենք կարող կուլ տալ նման ուղերձը: Սիրիայի հյուսիսի զինված քրդական միավորումների զինյալները չեն կարող լինել մեր քուրդ եղբայրների ներկայացուցիչները, մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ՝ ուզում է քուրդ լինի, թե արաբ»: Թուրքական ԶՈւ-ն զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին և պատրաստվում է մտնել սիրիական Մանբիջ՝ քուրդ զինյալների դեմ լայնամասշտաբ գործողություն իրականացնելու համար:

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ