ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ նախագահը և Հյուսիսային Կորեայի ղեկավարը կարող են հանդիպել Հանոյում

ԱՄՆ նախագահը և Հյուսիսային Կորեայի ղեկավարը կարող են հանդիպել Հանոյում
09.01.2019 | 11:48

Չի բացառվում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հերթական հանդիպումը կայանա Վիետնամի մայրաքաղաք Հանոյում` հաղորդում է Bloomberg-ը` վկայակոչելով հարավկորեական աղբյուրները:
Դիվանագետները արդեն հանդիպումներ են անցկացրել` քննարկելով առաջիկա բանակցությունների կազմակերպման տեխնիկական հարցերը:

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ