ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ երեքշաբթի սկսվող Մերձավոր Արևելքի 8 երկրներ այցերը գլոբալ հակաիրանական կոալիցիա կազմելու Վաշինգտոնի ջանքերի մի մասն է:
«Տվյալ ուղևորության տարրերից մեկն է կոալիցիա ստեղծելու ջանքերը, որում կներառվեն Պարսից ծոցի երկրները, Իսրայելը, համայն աշխարհի եվրոպական և ասիական երկրները, այն երկրները, որոնք հասկանում են, որ աշխարհում ահաբեկչության ամենախոշոր հովանավոր պետությունը պետք է դադարեցնի իր գործունեությունը»,- CNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Պոմպեոն՝ Հորդանան, Եգիպտոս, Բահրեյն, ԱՄԷ, Կատար, Սաուդյան Արաբիա, Օման և Քուվեյթ այցերի նախօրեին:
«Ես կցանկանայի տեսնել, որ ամբողջ աշխարհն է շարունակում աջակցել ԱՄՆ-ի և Պարսից ծոցի, Իսրայելի ջանքերին: Դա կարևոր արշավ է, քանի որ իրանական ռեժիմի հեղափոխական բնույթը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար»,-ասել է Պոմպեոն՝ պատասխանելով հարցին՝ ԱՄՆ-ն կփորձի՞ Եվրոպայի կողմից Իրանի նկատմամբ առավել կոշտ մոտեցում ձեռք բերել: