ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ իշխանությունները թաքցրել են Սիրիայում զինծառայող Անդրանիկ Առուստամյանի զոհվելու լուրը

ՌԴ իշխանությունները թաքցրել են Սիրիայում զինծառայող Անդրանիկ Առուստամյանի զոհվելու լուրը
09.01.2019 | 21:40

BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ անցած նոյեմբերի 2-ին Սիրիայում զոհվել է ռուսաստանցի պայմանագրային զինծառայող 28-ամյա Անդրանիկ Առուստամյանը, բայց Ռուսաստանի իշխանությունները մինչ հիմա որևէ լուր չեն հաղորդել: BBC-ի լրագրողները դա պարզել են այցելելով Օրենբուրգի մարզ, որտեղ ապրում է նրա ընտանիքը: Անդրանիկ Առուստամյանը զոհվել է Սիրիայում ռուսական ռազմակայանի ուղեփակոցի հակատանկային ականի պայթյունից: Ականը նախատեսված էր ռազմակայանը պաշտպանել հարձակումներից, սակայն անսպասելի պայթել է, երբ զինվորական բեռնատարը մոտեցել է ուղեփակոցին:

Ենթադրվում է, որ այդ միջադեպի հետևանքով զոհվածների թիվը կարող է մեծ լինել, բայց BBC-ի հարցմանը ՌԴ ՊՆ-ից չեն պատասխանել: Անդրանիկ Առուստամյանը զոհվելուց մեկ ամիս առաջ էր երկրորդ անգամ մեկնել Սիրիա: Նա պարգևատրվել էր "Սիրիայի մարտական գործողությունների մասնակից" մեդալով:

Դիտվել է՝ 473

Մեկնաբանություններ