ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դեսպան Փոլադյանը իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահին

Դեսպան Փոլադյանը իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահին
09.01.2019 | 22:27

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հունվարի 8-ին իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին։ Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ Սալեհին է փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։

Դեսպան Փոլադյանը հավաստիացրել է, որ առօրյա աշխատանքային օրակարգն է լինելու երկկողմ բազմաբնույթ համագործակցության խորացումն ու զարգացումը` խոստանալով ջանք չխնայել հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և խորացման համար: Դեսպան Փոլադյանը նշել է, որ Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը հասնում է մոտ 120 մլն ԱՄՆ դոլարի, իսկ 2018-ին Հայաստան է այցելել 5000 իրաքցի զբոսաշրջիկ և որ այդ քանակը կարող է աճել։


Ողջունելով ՀՀ նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթելով կարևոր և պատասխանատու առաքելության մեջ, նախագահ Բարհամ Սալեհն անդրադարձել է հայ համայնքի մեծ դերակատարությանը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում՝ նշելով, որ իրաքահայ համայնքը պատմական արմատներ ունի այս երկրում և Իրաքի մշակութային ժառանգության ստեղծողներից մեկն է։ Նա կոչ է արել Հայաստանին մասնակցել Իրաքի վերականգնման աշխատանքներին։

Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ