Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Դեյվիդ Պետրեուսը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի համար «ամենամեծ նվերն» է: Հնդկաստանում Raisina Dialogue-ի կոնֆերանսում Պետրեուսը նշել է, որ Պուտինի իշխանության գալը նոր պատճառ է դարձել դաշինքի գոյության համար:
ԿՀՎ-ի նախկին տնօրենը ասել է, որ Վաշինգտոնը կարող է վիճարկել «նոր աշխարհաքաղաքական կարգը»: Նրա կարծիքով՝ դա կարելի է անել այդ թվում` ՆԱՏՕ-ի օգնությամբ: Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատում է դաշինքը, Սպիտակ տունը շարունակում է զարգացնել Եվրոպայում ամերիկյան ռազմական քանակակազմ ստեղծելու ծրագրերը։