ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն Աշոտյան. Դա էլ է իրականում թավշյա բլեֆ

Արմեն Աշոտյան. Դա էլ է իրականում թավշյա բլեֆ
09.01.2019 | 22:31

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում անդրադարձել է Բրիտանական Economist Intelligence Unit-ի հրապարակած «Ժողովրդավարության համաթիվ-2018» զեկույցին, ըստ որի՝ «թավշյա հեղափոխության» հետևանքով Հայաստանը բարելավել է ցուցանիշը՝ 10 բալանոց սանդղակով 4.11-ից հասցնելով այն 4.79-ի:


«Բրիտանական Economist Intelligence Unit-ը հրապարակել է «Ժողովրդավարության համաթիվ-2018» (Democracy Index 2018) զեկույցը, որում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանին: Հայաստանը, ըստ այդ զեկույցի, «թավշյա հեղափոխության» հետևանքով բարելավել է իր ցուցանիշը՝ 10 բալանոց սանդղակով 4.11-ից հասցնելով այն 4.79-ի: Սրա արդյունքում մեր երկիրը 111-րդ հորիզոնականից 103-րդն է տեղափոխվել: Իշխանական քարոզիչները փորձում են ներկայացնել այդ փաստը որպես խոշոր հաջողություն: Մի կողմ թողնելով նման հետազոտությունների իրական նպատակները, մեթոդաբանությունն ու քաղաքականացվածությունն, և ուսումնասիրելով բուն զեկույցը, արձանագրեմ, որ՝
1. Անգամ «թավշյա հեղափոխությունից» և «աշխարհի ամենալավ ընտրությունները» սղցնելուց հետո Հայաստանը մնացել է դասակարգման նույն՝ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐ խմբում, ինչ 2017-ին էր:
2. Արևելյան Եվրոպայի ենթախմբում, որին պատկանում է նաև Հայաստանը, երկիրը մնացել է նույն 21-րդ հորիզոնականում, ինչ 2017-ին էր:
3. Քաղաքացիական ազատությունների ցուցանիշը ամբողջությամբ նույնն է, ինչ 2017-ին՝ 5.59 միավոր:
4. Ընտրական գործընթաց և բազմակարծություն ցուցանիշը աճել է 2017-ի համեմատ ընդամենը 0.42 միավորով, դառնալով 5.67, իսկ քաղաքական մասնակցությունը՝ 0.56-ով, հասնելով 5.56-ի:
5. Ամենամեծ առաջընթացը զեկույցի հեղինակները վերագրել են կառավարության գործունեություն ցուցանիշին, 2017-ի 2.86 միավորից այն հասցնելով 4.64-ի, այն դեպքում, որ իշխանափոխությունից հետո հայ հասարակության մտահոգությունների և խնդիրների զգալի մասը կապված է հենց կառավարության բազմաթիվ անդամների անգործության, սիրողականության և անգրագիտության հետ:
6. Եվ վերջապես, զավեշտալի է, երբ Հայաստանի իշխանափոխության մասին զեկույցը մատնանշում է վերջին խորհրդարանական ընտրությունների մասնակցության «բարձր ցուցանիշը», այնինչ իրականում տեղի է ունեցել ճիշտ հակառակը, 2017-ի ընտրությունների մասնակիցների 60%-ը 2018-ին դարձել է 49%:


Բոլոր դեպքերում, ակնհայտ է դառնում, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ոչ միայն խորացրել է երկրի անվտանգային, արտաքին քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրները, այլև չի ուղեկցվել երկրի «ժողովրդավարական իմիջի» ամրապնդման շոշափելի և տեսանելի արդյունքներով:
Դա էլ էր իրականում թավշյա բլեֆ»:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ