Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Նոր ներգաղթյալների չենք ընդունի. Իտալիայի ԱԳՆ

Նոր ներգաղթյալների չենք ընդունի. Իտալիայի ԱԳՆ
10.01.2019 | 11:09

Իտալիան չի պատրաստվում ընդունել նոր ներգաղթյալների, դա այլևս անհնար է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Էնցո Մոավերո Միլանեզին:

Ռուսական РИА Новости-ն, հղում անելով տեղական լրատվամիջոցներին, գրում է, որ արտգործնախարարը մասնավորապես ասել է, որ պետությունները պետք է պատրաստ լինեն ու կարողանան պաշտպանել սեփական երկրի սահմաններն ու քաղաքացիներին: «Եվ հենց դրանից է բխում միգրացիոն գլոբալ համաձայնագիրը ստորագրելու մերժումը Իտալիայի և Լեհաստանի կողմից,- ասել է Միլանեզին՝ ավելացնելով,- Եվրոպական այլ երկրներից նոր ներգաղթյալների ընդունելու առաջարկներ են հնչում: Մենք համոզված ենք, որ այդ առաջարկները ուղղորդվում են հանցավոր խմբավորումների կամ ոչ պետական կազմակերպությունների կողմից»:

Վերջինս ընդգծել է, որ այս պահի դրությամբ Իտալիայում ձերբակալված են Հյուսիսային Աֆրիկայից մի քանի ներգաղթյալ, որոնցից մեկը մեղադրվում է ահաբեկչական գործունեություններ իրականացնելու մեջ:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3066

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ