«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

Արամ Ա-ն արժևորել է սփյուռքի նախարարության աշխատանքը

Արամ Ա-ն արժևորել է սփյուռքի նախարարության աշխատանքը
10.01.2019 | 13:13

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում արժևորել է սփյուռքի նախարարության կատարած մեծ աշխատանքն ու հույս հայտնել, որ նոր կառավարության աշխատանքներում առաջնային կլինի սփյուռքը:

Արամ Ա-ն հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» ծրագրին, որի ընթացքում նշել է, որ հայկական սփյուռքի համար սփյուռքի նախարարություն ունենալը կարևոր է: «Ես կարծում եմ, որ, նկատի ունենալով սփյուռքի նախարարության գոյության ռազմավարական իմաստը, միաժամանակ՝ խորհրդանշական իմաստը, որովհետև երբեմն խորհրդանշական իմաստը շատ ավելի կենսական է, քան ռազմավարականը կամ քաղաքականը, սփյուռքի համար կարևոր է ունենալ սփյուռքի նախարարություն»- ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Նա նշել է, որ կառավարության ընդհանուր կազմից սփյուռքի նախարարությունը հանելը կարող է բացասական արձագանք ստանալ սփյուռքի ներսում: «Մեր մոտեցումը սփյուռքի նկատմամբ պետք է տարբերվի, որովհետև եթե շուրջ 3 միլիոն հայություն ունենք Հայաստանում, մնացած 8 միլիոն հայությունն ապրում է սփյուռքում: Անցնող տարիներին սփյուռքի նախարարությունը հսկայական գործ է արել, նախ պետք է մեր գնահատանքն արտահայտենք»,- ասել է Արամ Ա-ն:

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ