Այս պահին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ֆիքսված հանդիպում նախարարի օրակարգում չկա` ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: «Ցանկանում եմ հիշեցնել, որ ԱԳ նախարարի՝ իր գործընկերների հետ հանդիպումների նշանակման դեպքում հանրությունը, ըստ կարգի, տեղեկացվում է», - նշեց նա: