ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ը նպատակ ունի դուրս մղել Իրանին Սիրիայից

ԱՄՆ-ը նպատակ ունի դուրս մղել Իրանին Սիրիայից
11.01.2019 | 15:47

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ «ԱՄՆ-ը նպատակ ունի դուրս մղել իրանական ոտքը Սիրիայից»: Կահիրեում նա ասել է, թե «ժամանակն է վերջ դնել հին մրցակցությանը» Մերձավոր Արևելքում՝ տարածաշրջանում բարօրություն ապահովելու համար: Պետքարտուղարը ընդգծել է, որ ԱՄՆ-ը կօգտագործի դիվանագիտությունը և կաշխատի իր գործընկերների հետ՝ բացառել Իրանի ներկայությունը Սիրիայում և խաղաղություն ու կայունություն ապահովել Սիրիայի ժողովրդին:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ