ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանը պատրաստվում է երկու արբանյակ ուղարկել տիեզերք

Իրանը պատրաստվում է երկու արբանյակ ուղարկել տիեզերք
11.01.2019 | 15:50

«Շուտով, առաջիկա շաբաթներին մենք երկու արբանյակ կուղարկենք տիեզերք՝ օգտագործելով մեր հայրենական հրթիռները», - երեկ ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, մանրամասներ չհաղորդելով։

ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ այդ հրթիռների արձակումները կնպաստեն Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի զարգացմանը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թեհրանին զգուշացրել էր՝ չիրականացնել երեք հրթիռ արձակելու «սադրիչ» ծրագրերը, պնդելով, որ հրթիռնռրը ակներևաբար նման են միջուկային հնարավորություններ ունեցող բալիստիկ հրթիռներին և կխախտեն ՄԱԿ-ի բանաձևը:

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ