ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Տիգրան Հեքեքյան. Արամի 23-ի հուշարձանի փլուզումն անտարբերության հետևանք է. տղամարդ չկա, որ վերցնի իր վրա

Տիգրան Հեքեքյան. Արամի 23-ի հուշարձանի փլուզումն անտարբերության հետևանք է. տղամարդ չկա, որ վերցնի իր վրա
12.01.2019 | 22:04

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի` Արամի 23 հասցեում գտնվող հուշարձանի պատի փլուզումը, ըստ երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանի, անտարբերության հետևանք է: Արամի 23-ի առջև այսօր բողոքի ակցիա էր, որին մասնակցում էին երգչախմբի սաները, նրանց ծնողներն ու քաղաքացիներ, որոնց մտահոգում է շենքի ճակատագիրը: Ակցիայի մասնակիցները նշում են, որ մտադիր են շարունակել իրենց պայքարը, մինչև ինչ-որ արդյունքի կհասնեն: Նրանք ընդգծում են` այս շենքը մայրաքաղաքում դեռևս պահպանվող հնագույն շենքերից է:

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ