Պաշտպանության նախկին նախարար, 2008-ի մարտին 1-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել: Մեղադրանքի մասին լուրը հաստատել են ՀՀ գլխավոր դատախազությունից: Նրա նկատմամբ որպես խափանամն միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: